Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Աշտարակ-Նոր Գեղի ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 36-ամյա Վիգեն Մ․-ի վարած «Նիսան X-Տրայլ» մակնիշի և 53-ամյա Համլետ Հ-ի վարած խճաքարով բարձված «Հովո» մակնիշի բեռնատարը։ Այս մասին գրում է shamshyan.com-ը: