Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը միանում է իր հայրենակիցներին՝ «պահանջելով ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում պահվող բոլոր հայերին»։ Այս մասին Մխիթարյանը գրառում է կատարել Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում: