Ազգային կոմիտեի հայտարարությունն ապօրինի ձերբակալվածների վերաբերյալ

article-image

Արցախահայության կյանքի իրավունքը պաշտպանելու հրամայականով դրդված ժողովրդային լայն զանգվածներ ս.թ. սեպտեմբերի 19-ից Հայաստանի կառավարությանը իրենց պահանջները ներկայացնելու համար սկսեցին ինքնաբուխ, խաղաղ բողոքի գործողություններ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային կոմիտեի տարածած հայտարարությունից։ «Հայաստանի գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հերթական անգամ գործադրեց բիրտ ուժ, որի հետևանքով տարբեր անհնազանդության ակցիաների ընթացքում 700-ից ավելի անձինք բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ՝ ճնշող դեպքերում նրանց նկատմամբ կիրառվել է անհամաչափ ուժ, ակցիաների մասնակիցներին և անգամ ակցիաների հետ առնչություն չունեցող բազմաթիվ քաղաքացիների պատճառվել է ֆիզիկական վնաս: Ոստիկանության և իշխանության սադրիչների հրահրված բախումներով բազմաթիվ անձինք ստացել են մարմնական վնասվածքներ: Կամակատար քննչական մարմինների և դատավորների միջոցով շուրջ 70 անձ ենթարկվել են ապօրինի ձերբակալությունների, իսկ նրանցից մեծ մասը ապօրինաբար կալանավորվել են կամ սահմանափակվել է նրանց ազատությունը՝ արգելելով կալանավորվածներից շատերի հետ տեսակցությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն