Սեպտեմբերի 28-ի ժամը 14:00-ի դրությամբ բռնի տեղահանված ու Հակարիի կամրջով Հայաստան եկած արցախցիների թիվը 70 500 է։ Կառավարության հումանիտար կենտրոնում հայտարարեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Ինտենսիվությունը չի նվազել, մեկ ժամում հազար անձ ընդունվում է, ուղղորդվում ու հաշվառվում»,- ասաց Բաղդասարյանը։ Նա նաև հայտնեց, որ Արցախում կան մարդիկ, ովքեր չունեն սեփական փոխադրամիջոց ու նրանց տեղափոխման հարցը բաց է մնում։ Նազելի Բաղդասարյանի խոսքով՝ 35 մեծ ավտոբուսներ Գորիսում են, սպասում են հնարավորության, որպեսզի մեկնեն Ստեփանակերտ ու այդ մարդկանց տեղափոխեն ՀՀ։