Աշոտյանը շարունակում է մնալ քաղաքական պատանդի կարգավիճակում։ Նա Նիկոլի վախերի հալածյալն է, և ինքը Հայաստանում առկա բազմաթիվ քաղաքական բանտարկյալներից մեկն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։