Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը քննել է Ռուբեն Վարդանյանի գործով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության քննչական վարչության ներկայացրած շինծու մեղադրանքները և Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 4 ամիս ժամկետով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը: