Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, սպանության փորձ է տեղ ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բրիգադը կանչով մեկնել է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բնակարան, որտեղ կանչ տվող անձը դրսևորել է ոչ ադեկվատ վարքագիծ: