Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայում գործող «Mercedes» ավտոսրահի տարածքում քաղաքացի է հոսանքահարվել: Shamshyan-ի հաղորդմամբ՝ տեղում բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել մոտ 30 տարեկան տղամարդուն, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Այրվացքաբանության ազգային կենտրոն: