Հենց այս պահին «Յուքոմ» ընկերությունն Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին առաջարկում է միանալ շարժական կապի ծառայության Level Up 1800 կանխավճարային սակագնային պլանին և 6 ամիս շարունակ անվճար օգտվել նշյալ սակագնային պլանի ներառումներից։ Իսկ վաղվանից՝ սեպտեմբերի 28-ից ՀՀ ժամանող արցախահայերը կկարողանան 6 ամիս անվճար օգտվել նաև Level Up 2900 կանխավճարային սակագնային պլանի ներառումներից։