Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում բուժում է ստանում Արցախում բենզինի պահեստի պայթունից այրվածք ստացած 86 քաղաքացի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը։ «Բոլորն իդենտիֆիկացված են, նրանց անուն-ազգանունները գիտենք։ Ցավոք սրտի, մեծ մասը ծանր վիճակում են, կան նաև ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 20-ից ավելի հիվանդներ։ Վերակենդանացման բաժանմունքը մաքսիմալ ծանրաբեռնված է»,– նշեց Հովհաննիսյանը։