Այն հայերը, որոնք պարքարում են հայկական պետականությունների համար, թշնամի են Ալիևին, Էրդողանին ու Նիկոլին։ Բանաձևը մեկն է՝ շահում է Նիկոլը, Ալիևը, Էրդողանը և տուժում, քայքայվում է հայկական պետականությունը։ Այս մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդության քննությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։