Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 42 500 անձ է հատել ՀՀ սահմանը։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի խոսնակը: Նրանցից 22 800-ը արդեն հաշվառվել է։ Շուրջ 4002 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կացարաններից: «Սա Հայաստան մուտք գործած արցախահայերի 10 տոկոսն է»,- ասաց ՀՀ վարչապետի խոսնակը։