«Փաստ» թերթը գրում է. «Շարունակվում են անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ու նրա իշխանության հեռացման պահանջով: Այս օրերին ոստիկանությունը անընդհատ բերման է ենթարկում հարյուրավոր մեր քաղաքացիների, ընդ որում, անհամաչափ ուժ կիրառելով, քաղաքացիներին նույնիսկ վնասվածքներ հասցնելով: Սակայն հետաքրքիր է, որ ինչքան շատ են բերման ենթարկվում մարդիկ, այնքան մեծանում է մասնակիցների քանակը: Ավելին, սոցցանցերում բերման ենթարկվողները տեղեկացնում են այդ մասին ոչ թե պարզապես իրազեկման «տոնայնությամբ», այլ նույնիսկ հպարտությամբ: