Հանրապետության Հրապարակում սեպետեմբերի 19-ին ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակից ծանր մարմնական վնասվածք է ստացել թեքվանդոյի բազմակի չեմպիոն Իգոր Կարապետյանը։ Այս պահին ծանր վնասվածքներով հիվանդանոցում է։ Նրա ընկերները նշում են, որ Իգորի հարազատները Ստեփանակերտում են, նա գնացել էր հրապարակ իր հարազատների մասին որևէ լուր իմանալու։ Ոստիկանության գործողությունների ժամանակ Իգորը մեջքով է կանգնած եղել և չի տեսել իր վրա նետված նռնակը, ինչի հետևանքով էլ ոտքերը լուրջ վնասվել են։