Ավարտվեց Երրորդ Արցախյան պատերազմը, պատերազմ, որում Արցախը մնաց միայնակ՝ դեմ-հանդիման թվաքանակով հարյուրապատիկ, իսկ ռազմական ներուժով հազարապատիկ ոսոխին։ Այս պատերազմի ընթացքում հայը գրեց իր պատմության ամենաամոթալի էջը։ Մեր ազգի բազմահազարամյա պատմության ընթացքում երբևիցե չէր եղել մի դեպք անգամ, երբ մեր ազգի մի պետականությունը բացահայտ թշնամանք դրսևորի ոսոխի դեմ պայքարող մեկ այլ հայկական պետականության նկատմամբ։ Եղել են անհաղորդության դրսևորումներ, եղել են դավաճանական իշխանական տոհմեր, սակայն նման բարոյական արհավիրք երբևէ չի գրանցվել ոչ միայն մեր, այլև ողջ մարդկության պատմության ընթացքում։ Դա նույն է, ինչ հանկարծ տեսնես, թե ինչպես են Հորդանանի արաբները պաղեստինցիներին միայնակ թողնում Իսրայելի դեմ պայքարում՝ հայտարարելով, որ դրանք Իսրայելի քաղաքացիներ են և պետք է լիարժեք ինտեգրվեն հրեական պետականության մեջ, կամ սերբերը պահանջեն, որ Հյուսիսային Կոսովոյի սերբ ազգաբնակչությունից ինտեգրվել Կոսովոյի հետ․ «Դրանցից ինչ սերբ։ Դրանք ալբանացի են»։