Միջազգային կառույցներն ու դրանց բարձրաստիճան պաշտոնյաները, աշխարհաքաղաքական հիմնական խաղացողները երեկվանից գոհունակությամբ արձանագրում են, թե իրավիճակն Արցախում կայունացել է, հնարավոր է եղել պատերազմը կանգնեցնել: Սրանց բոլորի ցինիկությունը սահմաններ չի ճանաչում: Ադրբեջանը կանգնել է, որովհետև իր հիմնական հարվածները հասցրել է, կարևոր կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողություն հաստատել, իսկ Արցախը դիմադրելու ռեսուրս գրեթե չուներ: