Տարբեր բնակավայրերի և նրա բնակիչների հետ կապված հակասական տեղեկություններ կան, շատերի հետ կապ հաստատելու հնարավորություն դեռևս չկա: Ճիշտ է` Արցախի ոստիկանությունը ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո, ուժեղացված ծառայություն է իրականացնում Ստեփանակերտի տարբեր թաղամասերում, սակայն լարվածությունը բնականաբար պահպանվում է: Այսօր ռուսական կողմի միջնորդությամբ ու մասնակցությամբ բանակցություններ են լինելու ադրբեջանցիների հետ, որի ժամանակ սպասվում է դետալային քննարկում Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ: