Իտալիայի Պատգամավորների Պալատի և Սենատի արտաքին և պաշտպանության հանձնաժողովների «Հինգ Աստղ» շարժման խորհրդարանականները շատ խիստ մտահոգություն են հայտնել և վճռական կերպով դատապարտել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից սեպտեմբերի 19-ին ձեռնարկված հարձակմումը Լեռնային Ղարաբաղի անկլավի վրա, որն արդեն ամիսներ շարունակ ենթարկվել է անօրինական շրջափակման, ինչը թույլ չի տվել սննդամթերքի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների մուտքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է notiziegeopolitiche.net-ը։