Նախ, այն մարդիկ, ովքեր տարբեր ձևերով մասնակիցն են Արցախի թուլացմանը, հայաթափմանն ու հանձնմանը, առհասարակ բարոյական իրավունք չունեն արցախցիներին այս կամ այն հարցի մեջ մեղադրելու: Երկրորդ, Ադրբեջանը միայն հայտարարություններով է ցույց տալիս, թե պատրաստ է բանակցելու: Այն, ինչ խոսում ու գրում են Ադրբեջանից ցույց է տալիս, որ էթնիկ զտումներ և Ցեղասպանություն իրականացնելու ճանապարհին Ադրբեջանը փորձում է հնարավորինս անմարդկային և անբարոյական լինել: