Կրակոցներ՝ Սյունիքում, հայրն ու 2 որդիները ծեծի են ենթարկել 40-ամյա տղամարդուն

article-image

Սեպտեմբերի 17-ին կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում: Հայտնում է shamshyan.com-ը։ Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ կրակոցներ արձակողը 40-ամյա Ալեքսեյ Գ.-ն է:Ոստիկանները հայտնաբերել են վերջինիս և պարզել, որ նույն օրը՝ ժամը 17:50-ի սահմաններում, «Կավարտ» թաղամասի իր տան բակում «Դավիթ Բեկ» թաղամասի բնակիչներ 45-ամյա Դավիթ Ա.-ն, 20-ամյա Գոռ Ա.-ն և 18-ամյա Շանթ Ա.-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են Ալեքսեյ Գ.-ի հետ, որի ընթացքում, ըստ օպերատիվ տեղեկությունների, ծեծի են ենթարկել նրան ու դրանից հետո Ալեքսեյ Գ.-ն իր մոտ ապօրինի պահվող «ԱԿՄ» տիպի ինքնաձիգից նրանց վախեցնելու համար դեպի օդ կրակոցներ է արձակել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն