Սեպտեմբերի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ1 ավտոճանապարհի Օշական գյուղի խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 56-ամյա Վոլոդյա Հ․ի վարած ВАЗ 21140 մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ Հմայակ Խ․-ի վարած Daewoo մակնիշի ավտոմեքենաները։