ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծով ստացված քաղաքացու ահազանգի հիման վրա՝ տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Երևանի Խորենացու 47 հասցեում գտնվող «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ում։ Դիտարկման արդյունքում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք՝ Ծիծակ մարինացված, բուսական յուղով մանրէազերծված՝ 4 տուփ. հում ապխտած մսային արտադրանք՝ 2 տուփ. սիրողական եփած երշիկ մսային մթերք՝ 1 տուփ։ Հայտնաբերվել է նաև թերի մակնշմամբ սննդամթերք՝ ձկան ձողիկներ` 5 կգ. հալած բուսաճարպային խառնուրդ՝ 4,4 կգ։ Նշված ապրանքատեսակները հանվել են վաճառքից և տեղում ոչնչացվել: