ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայատարարություն է տարածել․ «Սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների առնչությամբ, վերահաստատելով հրապարակայնորեն արտահայտած մեր պաշտոնական տեսակետները, կարևոր ենք համարում արձանագրելը. 1. երևանցին իր վճռական քվեով թույլ չտվեց ինչպես երկրի, այնպես էլ մայրաքաղաքի կառավարումը տապալած, մեր Հայրենիքը օրհասական վիճակի հասցրած ՔՊ-ական իշխանության վերարտադրումը մայրաքաղաքում` մերժելով թե’ ՔՊ-ին և թե’ նրան բացահայտ կամ քողարկված կերպով աջակցող ուժերին,