ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am-ը։ «Ձեզ չի՞ մտահոգում այն հարցը, որ թուրքական ընկերությունների դեմ պատժամիջոցների կիրառումը կազդի Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի վրա» հարցին ի պատասխան՝ Միլլերը նշել է․ «Ոչ չենք կարծում, որ դա որևէ ազդեցություն կունենա, և թուրքական ընկերությունների դեմ պատժամիջոցները կապված չեն Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության հետ»։