Հայաստանի շախմատի պատանիների հավաքականը Ռումինիայի Մամայա քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում 1 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել: Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։ Մ18 տարեկանների խմբում հաղթողի կոչմանն արժանացել է Արսեն Դավթյանը: Առաջին խաղափուլում պարտվելուց հետո Արսեն Դավթյանը 8 անընդմեջ հաղթանակ է տարել և 9 հնարավորից վաստակելով 8 միավոր՝ դարձել է ոսկե մեդալակիր: Առաջնության արդյունքներով Արսենը լրացրել է նաև միջազգային վարպետի նորմա: Սա Արսենի երրորդ նորման է: