ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է 18-ամյա երիտասարդի կողմից կատարված սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի քննությունը: Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքներն ու առերևոււյթ հանցագործության կատարման շարժառիթը: