Արցախում կմեկնարկի հացի կտրոնների տրամադրման 2-րդ փուլը․ ինչ է անհրաժեշտ այն ստանալու համար

article-image

Ս․թ․ սեպտեմբերի 14-ից Ստեփանակերտ քաղաքում կմեկնարկի հացի կտրոնների տրամադրման 2-րդ փուլը, որը կտևի երկու օր։ Կտրոն ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով և հանրային ծառայությունների համարանիշով ներկայանալ կտրոնների տրամադրման այն կետը, որտեղից առաջին փուլի ընթացքում տվյալ ընտանիքը ստացել է հացի կտրոնները: Յուրաքանչյուր ընտանիքից կարող է ներկայանալ մեկ չափահաս անձ՝ ստանալով ամբողջ ընտանիքի անդամների կտրոնները։ Ընտանիքի մյուս անդամների փաստաթղթերը ներկայացնելու անհրաժեշտություն չկա, բացառությամբ այն դեպքերի, եթե տեղի է ունեցել ընտանիքի անդամի ավելացում։ Այդ պարագայում ներկայացվում են նաև վերջինիս փաստաթղթերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն