Ընկերներ, այսօր՝ 08:50-ին, ինձ այցելեցին ՀՀ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնից, ուր ինքս էլ, համաձյան մեր երկվա պայմանավորվածությանը, պատրասվում էի գնալ ցերեկը: Շատ բարեհամբույր, նույնիսկ լոգիստիկ ծառայության առաջարկմամբ, հրավիրեցին բաժին: Գործը վերաբերում էր երեկվա գրառմանս, որում հայտնել էի նախարարությունների աշխատակիցների՝ ուրբաթ օրվա հավաք-երթի ցուցակագրելուն: Խնդրեցի Ruben Melikyanին աջակցել ինձ այս հարցում: Մելիքյանը, իրադարձությունների հաճելի համընկմամբ, բնակվում է տվյալ բաժնի հարևանությամբ, ինչը թույլ տվեց իրեն արագ արձագանքել խնդրանքիս և ժամանել ոստիկանություն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավապահ համակարգը վերջին տարիներին քաղաքական գործերով չի դրսևորել անկողմնակալ մոտեցում (Նարեկ Սամսոնյանի գործը դրա վառ ապացույց), ապա ինձ մոտ բացակայում է վստահությունը սույն կառույցի հանդեպ, ինչի պատճառով էլ օգտվելով իմ սահմանադրական իրավունքից, չեմ տվել որևէ մեկնաբանում իմ կողմից արված գրառմանը: