Ազգային ժողովում նորից վերանորոգումների շրջան է. «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում դարձյալ վերանորոգումների շրջան է, հիմնովին «ռեմոնտ» է արվել եւ նորագույն սարքավորմամբ համալրվել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերի դահլիճը: Եվս երեք նման դահլիճ պետք է նորոգվի, որոնք ծառայում են մշտական հանձնաժողովներին, այստեղ են նիստերն անցկացվում։ Նորացվել է նաեւ գույքը։ ԱԺ-ից տեղեկացանք, որ դահլիճների վերանորոգման եւ կահավորման աշխատանքներն իրականացվել եւ իրականացվելու են 2023 թվականի բյուջետային միջոցներով՝ ընթացիկ նորոգումների համար նախատեսված հատկացումներով, մեկ դահլիճի կահավորման եւ վերանորոգման համար ծախսվել է 5 մլն 345 հազար դրամ, ենթադրվում է՝ մյուս երեքի համար էլ գրեթե նույնքան գումար կծախսվի, իսկ թվայնացումն իրականացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից։ Խոսքը մասնավորապես դահլիճների համակարգիչների, էկրանների, կոնֆերանս-համակարգերի, խոսափողների, սերվերների եւ տեսախցիկների ու դրանց ավտոմատ կառավարման համակարգերի մասին է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն