Ադրբեջանն առ այս պահը հրաժարվում է կատարել ՌԴ միջնորդությամբ ներկայացված առաջարկի` իրեն վերաբերող հատվածը` բացել «Լաչինի միջանցքը» և հնարավորություն տալ Կարմիր Խաչի միջազգային առաքելությանը, ռուս խաղաղապահներին և Արցախ առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարող մասնավոր ընկերություններին` մուտք գործել Արցախի Հանրապետություն: