Գալեյանի գործով Վերաքննիչ բողոք է ներկայացվել, դատարանը տարբերակված որոշում է կայացրել

article-image

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի կալանավորելու որոշման դեմ Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացվել: Այս մասին 24News-ին տեղեկացրել է Գարիկ Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը: Իր փոխանցմամբ, բողոքի հիմք է հանդիսացել կալանքի կրմանը խոչընդոտող հիվանդությունների պայմաններում խափանման միջոց կալանք ընտրելը, ինչպես նաև՝ կալանավորման հիմքերի բացակայությունը: «Վկայակոչել ենք նաեւ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, երբ համանման առերեւույթ հիվանդության պայմաններում անձի նկատմամբ կիրառված կալանքը փոխվել է առանց անգամ հանձնաժողովի դատաբժշկական փորձաքննության: Գարիկ Գալեյանի նկատմամբ դատարանի կողմից այս դեպքով տարբերակված մոտեցում է ցուցաբերվել»,- պարզաբանել է փաստաբանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն