Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ուեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանում գործող դպրոցում հայտնաբերվել է սնդիկ ու զինամթերք և անվտանգ վայր տեղափոխելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։