ԱՄՆ-ն պարբերաբար վարժանքներ է անցկացնում իր գործընկերների հետ, և Հայաստանը, լինելով ԱՄՆ-ի երկարամյա գործընկերը, մասնակցում է ԱՄՆ-ի զինված ուժերի հետ սովորական զորավարժությունների, որոնք այլ իրադարձություններով պայմանավորված չեն։ Այսպես է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը պատասխանել հարցին՝ արդյոք հայ-ամերիկյան զորավարժությունները նպատակ ունեն ինչ-որ կերպ կանխել Ադրբեջանի հնարավոր հարձակումը։