Արցախում իրավիճակն օրեցօր սրվում է, ամենածանրը հացի խնդիրն է։ Կառավարությունը որոշում է ընդունել, որ անհատներից պարտադիր գնումներ արվեն, խոսքը հացահատիկի մասին է։ Հատկապես Ստեփանակերտից դուրս համայնքներում մարդիկ ամբարել են իրենց հացահատիկը եւ հրաժարվում են վաճառել՝ նկատի ունենալով, որ գնալով հացի խնդիրն ավելի է սրվելու, կառավարության որոշմամբ՝ ալրաղացները բնակիչներից պարտադիր գնում են հացահատիկի 10-20 տոկոսը եւ վաճառում պետությանը, որպեսզի պետությունը կարողանա գոնե կտրոնով բոլորին հաց ապահովել։