Իրավիճակն առաջնագծում գնալով լարվում է։ Այս մասին ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: Արցախում ադրբեջանական զորքերի տեղակայումը, նրա խոսքով, Ակնայի ուղղությամբ է, որը հարակից է Մարտունու, Ասկերանի ու Մարտակերտի շրջաններին: «Ռազմաքաղաքական իրավիճակը գնահատում եմ բավականին լարված, ինչը կարող է բերել անցանկալի իրադարձությունների»,- նշեց պատգամավորը: