«Մայր Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտում է Գարիկ Գալեյանին ազատությունից զրկելու՝ իշխանությունների ռեպրեսիվ գործելակերպը

article-image

«Մայր Հայաստան» դաշինքը խստորեն դատապարկում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության վախեցած-ռեպրեսիվ գործելակերպը, որի նոր դրսևորումը եղավ 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին ազատությունից զրկելու և շինծու մեղադրանքներով կալանավորելու մասին որոշումը: «Մայր Հայաստան» դաշինքն արձանագրում է. - Գարիկ Գալեյանը բազմիցս հրապարակավ հանդես է եկել գործող իշխանության հասցեին ամենասուր քննադատությամբ: - Նա զոհված զինվորականների ծնողներին միավորող «Որդիների կանչ» ՀԿ հիմնադիր անդամ է: - Փաշինյանական իշխանության ռեպրեսիվ մարմինների՝ Գարիկ Գալեյանի դեմ իրականացվող հետապնդումներն ակտիվացան անմիջապես այն բանից հետո, երբ «Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարեց Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքին աջակցելու մասին: Հիմնվելով այս ակնհայտ իրողությունների վրա, «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարում է. «Որդիների կանչ» ՀԿ անդամ, պատերազմում զոհվածի հայր Գարիկ Գալեյանի հանդեպ իշխանություններն իրականացնում են քաղաքական հետապնդում: Միաժամանակ, հաշվի առնելով Գարիկ Գալեյանի առողջական վիճակը՝ նրան կալանավորելու որոշումը գնահատում ենք որպես անմարդկայնության ծայրահեղ դրսևորում: Այսպիսի ռեպրեսիվ մեթոդներով իշխանությունը նպատակ ունի նաև ահաբեկել հասարակությանը: Սա պատասխանատվության ենթարկվելու անխուսափելի ու մոտալուտ հեռանկարից սարսափած բռնապետական ռեժիմի պահվածք է: «Մայր Հայաստան» դաշինքը պահանջում է վերանայել Գարիկ Գալեյանին կալանավորելու որոշումը: Միաժամանակ, «Մայր Հայաստան» դաշինքն աջակցություն է հայտնում գործող ռեժիմի կողմից քաղաքական հետապնդումների ենթարկվող հայրենակիցներին և քաղբանտարկյալներին: Մեր պայքարը նպատակաուղղված է այս ռեժիմից Հայաստանն օր առաջ ազատագրելուն, նշանակում է, նաև՝ քաղբանտարկյալների ազատվելու պահը մոտեցնելուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն