ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը շնորհավորում է Ձեզ Արցախի հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Վստահ ենք, որ Նախագահի բարձր պաշտոնը ստանձնելով՝ կհաջողեք լայն հասարակաքաղաքական համախմբում ապահովելով առաջնորդել Արցախի հանրապետության քաղաքացիներին դեպի մեր բոլորի համար սրբազան պայքարի հաղթական ավարտը։