Ազգային մեր կյանքում տեղ գտած դժվարությունները, Արցախի շարունակվող շրջափակումը և անվտանգային լուրջ մարտահրավերները խաթարել են մեր ներքին խաղաղությունը և մեր երկրի բնականոն կյանքը։ Աստվածաշնչյան սրբազան պատմությունը և մեր պատմությունը հստակ ցույց են տալիս, որ ցանկացած ազգ կամ երկիր ընկնում է փորձությունների մեջ համընդհանուր սխալների և մեղքի պատճառով։ Ուստի այսօր մեզ ոչինչ չպիտի տա մեղավորների փնտրտուքը, որը ցավոք սրտի մարդկանց «ամենասիրելի զբաղմունքն» է, քանի որ այս իրավիճակի համար մեղավոր ենք բոլորս մեր տեղում և մեր չափով։