Սեպտեմբերի 8-ին, ժամը 16։02-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տորֆավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։