Եկեք ընդունենք, որ իշխանությունները ներքին թշնամիներ են և դրսի քաղաքական կենտրոններից նշանակված մարդիկ են, ես դեմ եմ այն կարծիքին, որ հայ ժողովուրդն է բերել այս իշխանություններին։ Այս մասին «Հայելի» մամուլի ակումբում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը: Նրա խոսքով՝ իշխանություններին վտանգ ներկայացնող ցանկացած մարդ կարող է ձերբակալվել, ներառյալ ինքը քանի որ իր վրա կա քրեական գործ և կարող են ամեն քայլափոխի ձերբակալվել: