ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Խաղաղություն խոստացող Նիկոլն այսօր հնարավոր պատերազմի «սեւ թղթի» լուրն էր հայտնում հպարտ քաղաքացիներին։ Կապիտուլյանտ, դու վարչապե՞տ ես, թե՞ եղանակի տեսություն հաղորդող։ Երկիրը նոր էսկալացիայի շեմին է, Ադրբեջանը սպառնում է Հայաստանին, իսկ դու, լուծումներ տալու փոխարեն, կառավարության նիստի ժամանակ արտաքին քաղաքական եղանակի հաղորդում ես տալիս, այն էլ ՝ սուտ։ Ու՞մ վրա ես մուննաթ գալիս։