Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 7-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը: ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է. « ՀՀ կառավարության 2023թ. սեպտեմբերի 7-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության առնչությամբ անհրաժեշտ ենք համարում ընդգծել հետևյալը։