«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայրենի գործադիրում լարված եւ անհանգիստ իրավիճակ է: Նիկոլ Փաշինյանը դժգոհ է նախարարներից, եւ առաջիկայում մեծ թվով պաշտոնանկություններ են սպասվում կառավարությունում: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ թիրախում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը եւ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն են, որոնք Երեւանի ավագանու ընտրություններից հետո հրաժեշտ կտան իրենց պաշտոններին: