«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Երեկ տեղեկացանք, որ հայ վարսահարդարները մեկնում են Փարիզ` մասնակցելու Վարսահարդարների եւ դիմահարդարների աշխարհի առաջնությանը: Վարչապետի կինը` Աննա Հակոբյանն էլ մեկնեց Կիեւ` հումանիտար օգնություն տանելով Ուկրաինա: Տեղեկացանք նաեւ, որ Հայաստանում «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն կանցկացվի, ինչին անմիջապես արձագանքեց ռուսական կողմը` Պեսկովի շուրթերով դա անվանելով «մտահոգիչ»։