Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ուկրաինական կոնֆլիկտի հարցում ո՛չ ռուսներն են բավարարված Հայաստանի դիրքորոշումից, ո՛չ եվրոպացիները. Սուրեն Սարգսյան

article-image

Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ ուկրաինական կոնֆլիկտի հարցում ո՛չ ռուսներն են բավարարված Հայաստանի դիրքորոշումից, ո՛չ եվրոպացիները: Դա նրանից է, որ Հայաստանն այս հարցում հստակ դիրքորոշում չունի: Այնինչ, նման պարագայում, երբ չես կարողանում որևէ մեկի կողմից լինել, կարող ես տվյալ կոնֆլիկտում նեյտրալիտետ հռչակել: Շատ գեղեցիկ ձևակերպել, որ երկու՝ քեզ համար բարեկամ երկրներ պատերազմում են, և դու չես կարող կողմնակալ լինել, որովհետև երկու պետություններում էլ ունես զգալի հայ համայնք, ավելին, երկու կողմերի զինված ուժերում էլ էթնիկ հայեր կարող են լինել և փաստացի պատերազմել միմյանց դեմ: Նման պարագայում ինչպե՞ս կարող ես կոնֆլիկտում կողմնակալ լինել: Ավելին, մարդասիրական օգնություն ես ուղարկում Կիևում բնակվող հայ համայնքին և Դոնեցկում բնակվող հայ համայնքին՝ ամրապդնելով քո դիրքորոշումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն