«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատապարտյալների եւ կալանավորների շրջանում նոր բունտ է հասունանում։ Կալանավորները հրաժարվում են գնալ դատարան։ Բանն այն է, որ Գլխավոր դատախազությունը պարտադրում է, որ դատապարտյալները հատուկ նախատեսված համազգեստը հագնեն ու նոր ներկայանան դատարաններ՝ իրենց գործերով նիստերին մասնակցելու, սակայն վերջիններս հրաժարվում են կրել նախատեսված հագուստը ու չեն ներկայանում դատական նիստերին: