Մենք ականատես եղանք մի երևույթի որը շատ քիչ էր պատահում։ Խոսքը Նախիջևանի ուղղությամբ Հայաստանի տարածքում ռազմական գործողության մասին Է, երբ անօդաչույի միջոցով խոցվեց Պաշտպանության նախարարության տրանսպորտային միջոցը։ Այս մասին «AntiFake Զրույց» հաղորդման շրջանակներում՝ Դավիթ Ֆիդանյանի հետ զրույցում, խոսելով սահմանային լարված իրավիճակի մասին, ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։