«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի գործադիր մարմնում ավագանու ընտրություններից հետո պաշտոնանկությունների տեսքով մի շարք փոփոխություններ են սպասվում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում նախատեսվում են մի քանի «կարկառուն» նախարարների հրաժարականները: Ըստ ՔՊ ներսում շրջանառվող տեղեկությունների՝ հրաժարական են ներկայացնելու ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը եւ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը: