«2023 թվականի հուլիսի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Շուշի քաղաք ուղևորվելիս այցելեց նաև օկուպացված Ասկերանի շրջանի Ավետարանոց (Չանախչի) գյուղ: Դատելով ադրբեջանական լրատվականների կողմից տարածվող տեսանյութից՝ Իլհամ Ալիևը Ավետարանոց գյուղի բարձր կետից դիտում է շրջակայքում իրականացվող շինարարական աշխատանքները: Որպես դիտակետ ընտրվել է գյուղի հարավարևելյան կողմում գտնվող հրվանդանը, որտեղ գտնվում է Կուսանաց անապատ։ Այս մասին գրում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։