Նախօրեին բժիշկների կողմից ռեանիմացիոն ինտենսիվ միջողառումների արդյունքում սրտի կանգը վերականգնած զինծառայող Նարեկ Պողոսյանը տեղափոխվել է Կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել վիրահատական բարդ միջամտության: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը՝նշելով, որ վիրահատությունը հաջող է անցել, զինծառայողի վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր: